ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Արմատները և պտուղները

Արմատները և  պտուղները
27.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 27

Հիշեք այն դասը, որ վերաբերում է սերմի աճմանը: Այն նախ արմատներ է խրում դեպի վար, որպեսզի ամրանա ու կառչի հողին, և միաժամանակ դեպի վեր է աճում` վերածվելու համար մի տունկի, որն իր ծաղիկը բացելով զվարթեցնելու է աշխարհը:

Երկու ուղղությամբ այս միաժամանակյա աճումը անհրաժեշտ է: Առանց ամուր արմատների, տունկը շուտով կթառամի. այդպես էլ շատ գործեր գլուխ չի հանի Իմ այն հետևորդը, ում մոտ պակասում է Իմ մեջ աճելու անհրաժեշտությունը: Որքան որ մեկը դեպի վեր է աճում, առավելապես անհրաժեշտ է, որ նա իր արմատները ավելի խորը խրի հողի մեջ:

Շատերը մոռանում են այս իրողությունը, հետևաբար, Ինձ համար արված իրենց գործը տևական չի լինում: Զգույշ եղեք այն տերևներից ու ծաղիկներից, որոնք աճում են առանց արմատի:

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ